Ժամանակն է խոսել համաձայնության մասին։ Մենք գիտենք, որ հարաբերություններում կարող են բարդություներ լինել, բայց ձեր սահմանները հասկանալն ու հաստատելը կարևոր է:
📍 Ահա՛, թե ինչ կարող եք անել
- Դուք արժանի եք լսված լինելու յուրաքանչյուր հարաբերություններում՝ լինի ռոմանտիկ, ընկերական, թե ընտանեկան:
- Մի՛ վախեցեք բարձրաձայնել ձեր սահմանների ու նախասիրությունների մասին։ Ձեր զգացմունքները կարևոր են:
- Վստահե՛ք ձեր ներքին ձայնին և մի՛ հապաղեք հեռանալ ցանկացած իրավիճակից, որտեղ ձեզ անհարմար եք զգում:
- Ժամանակ տրամադրե՛ք՝ սովորելու համաձայնության, առողջ հարաբերությունների և ձեր իրավունքների մասին: Գիտելիքը ուժ է:
- Եղե՛ք ձեր ընկերների և հասակակիցների կողքին: Լսե՛ք և խրախուսե՛ք բաց խոսակցություններ համաձայնության և սահմանների վերաբերյալ:
- Սովորե՛ք «ոչ» ասել և դրա համար մեղավոր մի՛ զգացեք: Ձեր ապահովությունն ու բարեկեցությունը առաջնային են:
Եկե՛ք ստեղծենք մշակույթ, որտեղ համաձայնությունը և սահմանները նշանակություն ունեն և յուրաքանչյուր երիտասարդ կին ու աղջիկ վստահորեն կինքնաարտահայտվի:
Միասին կարող ենք փոխել 💪