Ծրագրի համառոտ նկարագիր՝

Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան փնտրում է ծրագրի ղեկավար՝ 3 տարի տևողությամբ՝ ԵՄ ֆինանսավորմամբ ծրագրի իրականացմանը աջակցելու համար: Ծրագրի նպատակն է պաշտպանել Հայաստանում բնակվող փախստականների, հատկապես՝ կանանց և խոցելի խմբերի իրավունքները՝ լուծելով հրատապ կարիքները և երկարաժամկետ մարտահրավերները՝ համայնքների զորեղացման, իրավաբանական աջակցության և պաշտպանական ծառայությունների միջոցով։ Ծրագիրը կկենտրոնանա նաև անվտանգ տարածքներ ստեղծելու և փախստականների համար մարդու իրավունքների պաշտպանական մեխանիզմներին հասանելիության բարելավման ուղղությամբ։

Հիմնական պարտականություններ՝ 
  • Աջակցել ծրագրի ղեկավարին ամենօրյա գործունեության և նախագծի իրականացման աշխատանքներում:
  • Համակարգել ծրագրի գործողությունների լոգիստիկ աշխատանքները, ներառյալ՝ միջոցառումների, սեմինարների, ֆուկուս խմբային քննարկումների և բազմաշահագրգիռ խորհրդակցությունների կազմակերպումը:
  • Կառավարել ծրագրի փաստաթղթավորումը, ներառյալ՝ ճշգրիտ գրանցումների, պայմանագրերի և հաշվետվությունների պահպանումը՝ համաձայն ԵՄ կանոնակարգերի:
  • Նպաստել ծրագրի գործընկերների, շահառուների և թիմի անդամների միջև հաղորդակցությանը՝ ապահովելով արդյունավետ հաղորդակցությունը:
  • Օժանդակել ծրագրի հաշվետվությունների, թարմացումների և ներկայացումների պատրաստման աշխատանքներին:
  • Վերահսկել թե՛ դեմառդեմ, թե՛ վիրտուալ հանդիպումների կազմակերպումը և համակարգումը՝ ապահովելով բոլոր անհրաժեշտ ռեսուրսներն ու նյութերը:
  • Կազմակերպել ճանապարհորդությունների, կացարանների և օրապահիկի լոգիստիկան ծրագրի թիմի անդամների, գործընկերների և խորհրդատուների համար:
  • Հետևել ծրագրի իրականացման ժամանակացույցին՝ ապահովելով հիմնական գործողությունների և առաջադրանքների ժամանակին իրականացումը:
  • Ապահովել հաշիվ-ապրանքագրերի և ֆինանսական փաստաթղթերի ժամանակին մշակումն ու օժանդակել ֆինանսական թիմին հաշվետվությունների պատրաստման հարցում:
  • Ապահովել ծրագրի կանոնակարգերի և ուղեցույցների, հատկապես՝ ԵՄ-ի սահմանած պահանջների համապատասխանությունը։
Որակավորումներ՝
  1. Առնվազն 3 տարվա փորձ ծրագրերի համակարգման կամ ադմինիստրատիվ պաշտոնում, նախընտրելի է միջազգային կամ ԵՄ ֆինանսավորմամբ ծրագրերում:
  2. Բարձրակարգ կազմակերպչական հմտություններ, մանրուքների հանդեպ ուշադրություն և միաժամանակ մի քանի առաջադրանքներ իրականացնելու ունակություն:
  3. Փորձ լոգիստիկայի, միջոցառումների պլանավորման և վարչական աջակցության ոլորտում:
  4. Ծանոթություն ծրագրերի կառավարման գործիքների և ընթացակարգերի հետ:
  5. Գերազանց հաղորդակցման հմտություններ և թիմային աշխատանքում համագործակցային մոտեցում:
  6. Համակարգչային ծրագրերի, ներառյալ՝ Microsoft Office Suite-ի (Word, Excel, PowerPoint) և ծրագրերի կառավարման ծրագրային ապահովման տիրապետում:
  7. Անգլերենի գերազանց իմացություն, հայերենի իմացությունը պարտադիր է։
Դիմելու ընթացակարգ՝

Խնդրում ենք ձեր թարմացված ինքնակենսագրականը (CV) և թափուր պաշտոնին համապատասխան փորձի վերաբերյալ մանրամասն նամակն ուղարկել [email protected] և cc: [email protected]:

Դիմումների վերջնաժամկետը 2024 թվականի նոյեմբերի 14-ն է։ Հարցազրույցի կհրավիրվեն միայն առաջին փուլը հաղթահարած թեկնածուները:

 

    Դիմել օնլայն




    CV

    Նախորդ Հաղորդակցության մասնագետի պաշտոնի աշխատանքի հայտարարություն

    Copyright © 2024 | Coalition to Stop Violence against Women NGO | All Rights Reserved