Ընդհանուր տեղեկություններ Կոալիցիայի վերաբերյալ․
Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան ցանց է: Այն բաղկացած է 10 ՔՀԿ-ներից, որոնք միավորվել են՝ համատեղ վերացնելու գենդերային հիմքով բռնությունը կանանց և աղջիկների նկատմամբ: Անդամ կազմակերպությունները գործում են Երևանում, Գյումրիում և Սպիտակում։ Աշխատանքի հիմնական ուղղությունները ներառում են գենդերային հավասարության և կանանց հզորացմանը և գենդերային հիմքով բռնությունից կանանց և աղջիկների պաշտպանությունը: Անդամ կազմակերպություններից երկուսը` Կանանց աջակցության կենտրոնը Երևանում և Կանանց իրավունքների տունը Գյումրիում, ընդգրկված են այն ՔՀԿ-ների ցանկում, որոնք պետական լիազորված աջակցության ծառայություններ են մատուցում ընտանեկան բռնություն վերապրածներին: Գյումրիում գործող «Ագաթ» կենտրոնը պաշտպանում է հաշմանդամություն ունեցող կանանց և աղջիկների իրավունքները։ Երևանում գտնվող Փինք Հայաստանը աջակցության ծառայություններ է տրամադրում ԼԳԲՏ անձանց: Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնը աջակցության ծառայություններ է մատուցում սեռական բռնություն վերապրած բոլոր անձանց, իսկ Իրական աշխարհը, իրական մարդիկ ՀԿ- ն տրամադրում է աջակցության ծառայություններ և իրավունքների պաշտպանություն մարդկանց, ներառյալ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով ապրող կանանց և աղջիկներին: Շուշիի կենտրոնն աջակցում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված կանանց և աղջիկներին։
Ընդհանուր տեղեկություն «Կանանց իրավունքների տուն» ՀԿ-ի վերաբերյալ.
«Կանանց իրավունքների տուն» կազմակերպությունը նպաստում է ընտանեկան և սեռական բռնության կանխարգելման հարցում՝ տրամադրելով անվճար իրավաբանական, հոգեբանական և սոցիալական խորհրդատվություններ, ինչպես նաև, տրամադրելով անցումային ապաստարան և բռնության հետևանքով առաջացած խիստ հրատապ առողջական խնդիրների լուծմանն ուղղված ֆինանսական աջակցություն, և իրավաբանական ու սոցիալական խորհրդատվություն՝ աշխատանքային իրավունքների ոտնահարման դեպքերով։ Բացի այդ, Կազմակերպությունը նաև նպաստում է կանանց տնտեսական զորեղացմանը՝ նոր մասնագիտությունների ձեռքբերման ու բիզնես ստարտափերի ֆինանսավորման միջոցով, և քաղաքական մասնակցության խթանմանը՝ տրամադրելով համայնքային զարգացմանն ուղղված ենթադրամաշնորհներ։
Նշենք, որ 2022 թվականից ի վեր Կազմակերպությունը ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից երրորդ անգամ վերընտրվել է որպես Շիրակի մարզի ընտանեկան բռնության կանխարգելման մարզային կենտրոն։
Կազմակերպության մասին տեսեք այստեղ՝
Web page I LinkedIn I Facebook I Instagram I YouTube
Թեժ գիծ՝ 077 570 870։
Իրավիճակի նկարագրություն
Ընտանեկան բռնությունը կանանց նկատմամբ գենդերային խտրականության խորքային դրսևորումներից է և այն խիստ անհամաչափ ազդեցություն ունի կանանց վրա։ Այս մոտեցումն ունի նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանը «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ և պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան։
«Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» 2017 թվականի դեկտեմբերի 13-ի ՀՕ-320-Ն օրենքն ընդունվելուց հետո առկա բացերը լրացնելու նպատակով 2024 թվականի ապրիլ ամսին ընդունվեց օրենքի նոր փոփոխություններ և նույն թվականի հուլիսի 1-ին օրենքի փոփոխություններն ուժի մեջ մտան նոր լրամշակումներով, որոնց զուգընթաց փոխվեց նաև օրենքի անվանումը՝ «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» ՀՀ օրենք»» վերտառությամբ։
Եվ, թեպետ, ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված օրենսդրական կարգավորումները մասամբ գործում են, սակայն, մինչ օրս սոցիալ-մշակութային և կարծրատիպերի առկայությամբ պայմանավորված, մի շարք այլ իրավական կարգավորումների բացակայությամբ, ինչպես նաև ոչ գենդերազգայուն մոտեցման ու խտրականության առկայությամբ պայմանավորված չեն ստեղծվում հնարավորության դաշտ բռնության ենթարկված անձանց համար, որպեսզի դիմեն ոստիկանություն, խնամակալության և հոգաբարձության մարմին, քննչական կոմիտե կամ դատարաններ՝ պաշտպանելու իրենց խախտված իրավունքները։
Համաձայն «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» ՀՀ օրենքից1 2-րդ գլխի 5-րդ հոդվածի 1-ին ենթակետի՝ Ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության միջոցներն են`
- նախազգուշացումը.
- անհետաձգելի միջամտության որոշումը.
- պաշտպանական որոշումը:
Սակայն, ոստիկանները վերոնշյալ պաշտպանական մեխանիզմները կիրառելուց հետո չունեին լայն իրավասություններ բռնության ենթարկված անձանց շարունակաբար պաշտպանելու մասով։ Քանի որ բռնություն գործադրելիս անձին իր իսկ սեփական բնակարանից դուրս հանելու դեպքում բախվում էին մի շարք խնդիրների՝ բռնություն կիրառողի կողմից
1 https://www.arlis.am/documentview.aspx?docID=118672
անհետաձգելի միջամտության որոշումը խախտելու և բռնությունը կրկնելու ռիսկը կանխարգելման համար։
2024 թվականին բռնության կանխարգելմանն ուղղված օրենքի փոփոխությանը զուգահեռ լրամշակումներ տեղի ունեցան նաև այլ համապատասխան իրավական ակտերում և ՀՀ քրեական օրենսգրքի 508-րդ հոդվածը սահմանեց նոր հնարավորություններ, որն է․ Անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը չկատարելը պատժվում է տուգանքով` առավելագույնը տասնապատիկի չափով, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով՝ տալով ոստիկանությանն առավել լայն լիազորություններ։
Չնայած առկա օրենդրական կարգավորումներին, Կանանց իրավունքների տան շահառուների պնդմամբ բռնության դեպքերով լիազոր մարմիններին դիմելիս բախվում են կրկնակի զոհականացման, խտրականության և ոչ զոհակենտրոն մոտեցումների, իսկ դատարան դիմելիս՝ գենդերային հիմքով խտրականության և ոչ օբյեկտիվ դատական վարույթի։
Դատարանը նաև հաճախ ոստիկանության կողմից կիրառված անհետաձգելի միջամտության որոշման մեջ կիրառված միջոցի բովանդակությունը չընդունելու պատճառով հաճախ բեկանում է այն։
Ծառայության նպատակը
Այս առումով, սույն հետազոտությունը նպատակ ունի հետազոտել և վերլուծել «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» ՀՀ օրենքում առկա իրավական մեխանիզմներն և կիրարկման ձևերը, ինչպես նաև պարզել բռնության ենթարկվող անձանց հանդիպող խոչընդոտներն ու օրենքով սահմանված լիազոր մարմինների կողմից իրականացվող գործառույթների պատշաճությունն ու օբյեկտիվությունը։
Աշխատանքի կատարման առաջարկվող մեթոդաբանությունը
Իրականացնել քանակական և որակակական հետազոտություն՝ «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» ՀՀ օրենքի իրավական կարգավորումների արդյունավետությունն ու կիրարկման մասով առկա բացերը պարզելու նպատակով։
Աշխատանքի շրջանակը և ծավալը
Աշխատանքներն իրականացվելու են Շիրակի և Լոռու մարզում բնակվող բռնության ենթարկված և վերապրած ընդհանուր 200 անձանց հետ, ինչպես նաև ՀՀ ոստիկանական մարմիններին հետ։
Հետազոտության ընթացքում հարցազրուցավարից/ներից ակնկալվում է մասնակցել հարցազրուցավարների հետ անցկացվելիք նախնական վերպատասրատմանը, իրականացնել հարցազրույցները և տրամադրել բանավոր և գրավոր հաշվետվություններ՝ կատարված աշխատանքների վերաբերյալ։
Պարտականությունները և ակնկալվող արդյունքները
Հաստիքի համար նախատեսված պարտականություններն են`
- Իրականացնել Շիրակի և Լոռու մարզերի 200 հարցվողների ներգրավում (recruiting)՝ հաշվի առնելով հետազոտության նպատակներին համապատասխան ուղեցույցի քայլերը
- Իրականացնել քանակական և որակական հարցազրույցները
- Հարցադրումներն անել, պարզ, մատչելի և զգայուն կերպով
- Ստացված տվյալները թվայնացնել տեղեկատվական բազայում
- Ուղեցույցով սահմանված մեթոդաբանության հիման վրա ԸԲ իրավական մեխանիզմների կիրառության վերաբերյալ տվյալների հավաքագրում
- Պահպանել տրամադրված տեղեկատվության գաղտնիությունը
- Անհրաժեշտության դեպքում տրամադրել գրավոր կամ բանավոր հաշվետվություն և մշտապես լինել կապի մեջ հետազոտող անձի/կազմակերպության հետ
- Փոխանցել լրացված դատաբազան կազմակերպությանը
- Հաստիքից բխող այլ գործառույթներ։
Դիմելու ընթացակարգը
Հետաքրքրված անձինք պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
- Հետաքրքրության նամակ՝ ընդգծելով համապատասխան փորձառությունը
- Ինքնակենսագրական
- Ծառայության արժեք / բյուջե
- Կազմակերպությունների ցանկը և նմանատիպ թեմայով հարցազրույցների իրականացման փորձը հավաստող փաստաթուղթ, որոնց համար հարցազրուցավարներն իրականացնել են հարցումներ և նմանատիպ առաջադրանքներ:
Պահանջվող որակավորում
Այս առաջադրանքի համար պահանջվող որակավորումներն ու որոշ հիմնական հմտություններն են.
- Կանանց նկատմամբ բռնության հետ կապված տեղական և միջազգային իրավական շրջանակների լավ իմացություն:
- Թիմում և ինքնուրույն աշխատելու կարողություն։
- Սահմանված նպատակներին հասնելու համար ժամանակն ու
առաջնահերթությունները արդյունավետ կառավարելու ունակություն: - Գրավոր և բանավոր զգայուն հաղորդակցման գերազանց հմտություններ:
- Հայերեն և անգլերեն լեզուների իմացություն։
Տեխնիկական գնահատում
Ընտրությունը կիրականացվի հետևյալ չափորոշիչների հիման վրա՝
- պահանջվող որակավորում և փորձ (40%),
- կատարած աշխատանքների ցանկը, որոնց համար թեկնածուն կատարել է նմանատիպ առաջադրանքներ (20%),
- ծառայության արժեք (40%):
Դիմելու ընթացակարգը՝
Հետաքրքրված անձինք պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
- Հետաքրքրության նամակ՝ ընդգծելով համապատասխան փորձառությունը
- Ինքնակենսագրական
- Ծառայության արժեք / բյուջե
- Կազմակերպությունների ցանկը և նմանատիպ թեմայով հարցազրույցների իրականացման փորձը հավաստող փաստաթուղթ, որոնց համար հարցազրուցավարներն իրականացնել են հարցումներ և նմանատիպ առաջադրանքներ:
Խնդրում ենք վերը նշված փաստաթղթերը մինչև սույն թվականի նոյեմբերի 25-ը ուղարկել անգլերենով կամ հայերենով էլեկտրոնային փոստով [email protected]-ին ։
Հավելված 1. ԶԵԿՈՒՅՑՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ – ՍՏՈՒԳԱՑԱՆԿ
Տեքստի ընդհանուր ձևաչափ | |
Թղթի չափ | A4 |
Լուսանցք | Նորմալ |
Տառատեսակ | Tahoma, Arial, Verdana, Arial Armenian կամ Arial AMU (հայերենի դեպքում), Arial (անգլերենի կամ ռուսերենի դեպքում), գույնը՝ սև:
Պահանջը վերաբերելի է նաև տեքստում օգտագործվող բոլոր աղյուսակներին, գրաֆիկներին, բացառությամբ, եթե դրանք վերցվել են որևէ այլ աղբյուրից՝ որպես նկար: |
Տառաչափ2 | 12-14 |
Տողամիջյան
հեռավորություն |
1.15 |
Բառերի միջև
հեռավորություն |
Մեկ բացատ |
Պարբերությունների
միջև հեռավորություն |
Auto
Պարբերությունները տողի խորքից գրել հարկավոր չէ: |
Հավասարեցում | Ձախ և աջ կողմերից |
Վերնագրեր | Բաժինների վերնագրերից հիմնականները (Heading 1) պետք է լինեն
մեծատառ և գունավոր՝ համահունչ կազմի գույնին: |
Էջակալում | Ներքևում` մեջտեղում |
Կետեր/համարակալում | Օգտագործել միայն մեկ տեսակի կետեր (bullet point) կամ համակարալում:
Որևէ այլ ձևաչափը կարող է օգտագործվել միայն ենթակետերի պարագայում: |
Նյութի կառուցվածք | |
Կազմ | Ցանկալի է ավելացնել նկար |
Տիտղոսաթերթ | Հետևյալ օրինակով՝ https://coalitionagainstviolence.am/wp-
content/uploads/2022/12/femicide-_web_eng%E2%80%9423122022.pdf |
Բովանդակության ցանկ | Պարտադիր բաժիններ
|
Ընդգծում | Առանձին մտքերի շեշտադրումների համար տեքստում օգտագործել միայն մեկ
ձևաչափ (օրինակ՝ հոծ տառեր կամ շեղատառ կամ ընդգծում) |
2 Տեսողության խնդիրներ ունեցող անձանց համար նախատեսվող հրապարակումներում այս չափորոշիչը չի գործում:
Հղումներ | |
Տառատեսակ | Նույնը՝ ինչ ողջ տեքստում |
Տառաչափ | 9 |
Տողամիջյան
հեռավորություն |
1 |
Բառերի միջև
հեռավորություն |
Նույնը՝ ինչ ողջ տեքստում |
Պարբերությունների
միջև հեռավորություն |
Վերաբերելի չէ |
Հավասարեցում | Միայն ձախ կողմից |
Ոճ | American Psychological Association (APA) ձևաչափ |
Օրենսդրության հղումներ | Եթե տեքստը օրենսդրության վերլուծություն չի, ցանկալի է որ օրենքներին
հղումները լինեն տողատակում: |
Օգտագործված
գրականության ցանկ |
Բոլոր հղումների աղբյուրներն ամփոփ ներկայացնել վերջում՝ որպես
Օգտագործված գրականության ցանկ |