Կազմակերպությունը՝ «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա» ՀԿ, «Փինք» իրավապաշտպան ՀԿ
Ծառայության տեսակը` Տեսանյութերի նկարահանում
Ծառայության տրամադրման ժամկետը՝ 2 ամիս (պայմանագրային)
Ծառայության տրամադրման վայրը՝ Երևան, Հայաստան

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա» ՀԿ-ն և «Փինք» իրավապաշտպան ՀԿ-ն համատեղ
իրականացվող ծրագրի շրջանակում փնտրում են անհատի կամ կազմակերպության՝ մինչև 5 րոպե տևողությամբ մեկ սոցիալական գովազդ (տեսահոլովակ) պատրաստելու համար։ Այն կարող է լինել նաև անիմացիոն տեսանյութի տեսքով։ Տեսանյութը պատրաստվելու է կազմակերպության կողմից մշակված սցենարի հիման վրա, որը ենթակա է փոփոխման՝ կազմակերպության հետ համաձայնեցնելուց հետո։ Թեման զուգընկերային բռնության մասին իրազեկումը և կանխարգելումն է։
Սոցիալական գովազդ կամ տեսանյութ պատրաստելու փորձ և կարողություններ ունեցող անձանց և
կազմակերպություններին խնդրում ենք մինչև ապրիլի 6-ը նամակ ուղարկել [email protected] հասցեին՝ նշելով

– դիմողի տվյալները,
– առնվազն 3 նմանատիպ աշխատանքների հղումներ,
– 1 տեսանյութ պատրաստելու համար գնային առաջարկը,
– աշխատանքի կատարման ժամկետները։

Նամակի վերնագրում հարկավոր է նշել՝ «Տեսանյութի պատրաստում»։

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք գրել նշված էլ․ հասցեին կամ զանգահարել 060-377277 համարով։
Դիմողների համար առանցքային առաջնահերթություն է հանդուրժողականությունը և խտրականության բացառումը, հարգանքը մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ:

Նախորդ Գրաֆիկ դիզայնի ծառայության բաց կանչ

Copyright © 2024 | Coalition to Stop Violence against Women NGO | All Rights Reserved