Աշխատանքի հայտարարություն
Հաստիքը՝ Թարգմանիչ
Աշխատանքի ձևաչափ՝ առցանց
Դիմելու վերջնաժամկետ՝ փետրվարի 15, 2025թ․
Մենք փնտրում ենք թարգմանչի՝ մեր կողմից իրականացված հետազոտությունը թարգմանելու նպատակով։
Ընտանեկան բռնության իրավական մեխանիզմների և դրանց կիրառման վերաբերյալ հետազոտությունն իրականացվել է «Փոփոխելով ընտանեկան բռնության հարցերով օրակարգը Հայաստանում» ծրագրի շրջանակում։
Պարտականություններ՝
– Հետազոտության բովանդակության բարձրակարգ թարգմանություն (հայերենից անգլերեն):
– Օգտագործված իրավական տերմինաբանության ճշգրիտ թարգմանության իրականացում:
– Թարգմանության գրվածքային և լեզվաբանական հստակության ապահովում:
– Տեքստերի լեզվաբանական խմբագրում՝ անհրաժեշտության դեպքում:
Պահանջներ՝
– Հայերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն:
– Համապատասխան ոլորտում փորձառություն (առնվազն 3 տարի):
– Օրենքների և իրավական տերմինաբանության ոլորտում փորձը կդիտարկվի որպես առավելություն:
– Պատասխանատվության բարձր զգացում և վերջնաժամկետների պահպանման կարողություն։
Պարտականություններին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ։
Դիմելու ընթացակարգ.
Դիմելու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ հայտը՝
ներբեռնելով CV-ն և մոտիվացիոն նամակը, որը կընդգծի վերը նշված ոլորտում ունեցած փորձառությունը:
