Աշխատանքի հայտարարություն
Հաստիքը՝ Խմբագրիչ և սրբագրիչ
Աշխատանքի ձևաչափ՝ առցանց
Դիմելու վերջնաժամկետ՝ փետրվարի 15, 2025թ․
Մենք փնտրում ենք փորձառու խմբագրիչ և սրբագրիչ մեր կողմից իրականացված հետազոտությունը խմբագրելու և սրբագրելու նպատակով։
Ընտանեկան բռնության իրավական մեխանիզմների և դրանց կիրառման վերաբերյալ հետազոտությունն իրականացվել է «Փոփոխելով ընտանեկան բռնության հարցերով օրակարգը Հայաստանում» ծրագրի շրջանակում։
Պարտականություններ՝
– Հետազոտության հայերեն տարբերակի լեզվաբանական խմբագրում և սրբագրում:
– Տեքստի լեզվական, շարահյուսական, ուղղագրական և ոճաբանական ճշգրտումների կատարում:
– Փաստացի և տերմինաբանական համապատասխանության ապահովում:
– Բովանդակության կառուցվածքի և տրամաբանության ստուգում և շտկում:
– Աշխատանք թիմի հետ՝ տեքստի վերջնական տարբերակը համաձայնեցնելու համար:
– Սեղմ ժամկետներում բարձր որակի արդյունքի ապահովում:
Պահանջներ՝
– Հայերեն լեզվի գերազանց իմացություն՝ գրվածքային և բանավոր ձևով:
– Լեզվաբանական խմբագրման և սրբագրման ոլորտում առնվազն 3 տարվա փորձ:
– Իրավական տեքստերի հետ աշխատելու փորձը կդիտարկվի որպես առավելություն:
– Պատասխանատվության բարձր զգացում և մանրուքների նկատմամբ ուշադրություն:
– Վերջնաժամկետների պահպանում և սեղմ ժամկետներում աշխատելու կարողություն:
Պարտականություններին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ։
Դիմելու ընթացակարգ.
Դիմելու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ հայտը ներբեռնելով CV-ն և մոտիվացիոն նամակը, որը կընդգծի վերը նշված ոլորտում ունեցած փորձառությունը: