Ծրագրի համառոտ նկարագիր՝

Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան փնտրում է ծրագրի ղեկավար՝ 3 տարի տևողությամբ՝ ԵՄ ֆինանսավորմամբ ծրագրի իրականացմանը աջակցելու համար: Ծրագրի նպատակն է պաշտպանել Հայաստանում բնակվող փախստականների, հատկապես՝ կանանց և խոցելի խմբերի իրավունքները՝ լուծելով հրատապ կարիքները և երկարաժամկետ մարտահրավերները՝ համայնքների զորեղացման, իրավաբանական աջակցության և պաշտպանական ծառայությունների միջոցով։ Ծրագիրը կկենտրոնանա նաև անվտանգ տարածքներ ստեղծելու և փախստականների համար մարդու իրավունքների պաշտպանական մեխանիզմներին հասանելիության բարելավման ուղղությամբ։

Հիմնական պարտականություններ՝
  • Ղեկավարել ծրագրի գործողությունների համադրման աշխատանքները գործընկեր կազմակերպությունների հետ, ապահովել ծրագրի նպատակներին և ժամանակացույցին համապատասխանությունը:
  • Վերահսկել ծրագրի բաղադրիչների պլանավորումը, իրականացումը և մոնիթորինգը՝ ապահովելով ԵՄ ուղեցույցների հետ համապատասխանությունը:
  • Արդյունավետ կառավարել բյուջեն և ռեսուրսները՝ ֆինանսական համապատասխանության և հաշվետվողականության ապահովման նպատակով սերտորեն համագործակցելով ֆինանսական թիմի հետ:
  • Հանդես գալ՝ որպես համակարգողի տեղակալ, ներկայացնել ծրագիրը շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ դոնորների, պետական կառույցների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ հանդիպումների ժամանակ:
  • Վերահսկել ծրագրի աշխատակիցների և խորհրդատուների աշխատանքը, տրամադրել ցուցումներ և ապահովել ծրագրի արդյունքների բարձր որակը:
  • Ղեկավարել շահագրգիռ կողմերի ներգրավման աշխատանքները, այդ թվում՝ կազմակերպել բազմաշահագրգիռ խորհրդակցություններ, կարողությունների զարգացման սեսիաներ և իրազեկման արշավներ:
  • Պատրաստել ծրագրի կանոնավոր հաշվետվություններ և թարմացումներ՝ ներկայացնելու ԵՄ-ին և այլ առանցքային շահագրգիռ կողմերին:
  • Ապահովել արդյունավետ հաղորդակցություն և համադրվածություն բոլոր գործընկերների, շահառուների և շահագրգիռ կողմերի հետ։
Որակավորումներ՝
  1. Առնվազն 5 տարվա փորձ ծրագրերի կառավարման ոլորտում, նախընտրելի է ԵՄ կամ միջազգային ֆինանսավորմամբ ծրագրերի շրջանակներում:
  2. Փաստացի փորձառություն մարդու իրավունքների, գենդերային հավասարության կամ փախստականների վրա կենտրոնացած ծրագրերի կառավարման շրջանակում:
  3. Փախստականների իրավունքների և գենդերային բռնության հարցերում Հայաստանի համատեքստի իմացություն:
  4. Կազմակերպչական և ղեկավարական հմտություններ՝ բազմաբնույթ ծրագրերի և բազմազան թիմերի արդյունավետ կառավարման ունակությամբ:
  5. Բյուջեի կառավարման, ֆինանսական հաշվետվողականության և դոնորների պահանջներին համապատասխանության փորձ:
  6. Շահագրգիռ կողմերի ներգրավման փորձ, հատկապես՝ պետական մարմինների, քաղաքացիական հասարակության և խոցելի համայնքների հետ աշխատանքի տեսանկյունից:
  7. Անգլերենի գերազանց իմացություն։ Հայերենի իմացությունը պարտադիր է։
Դիմելու ընթացակարգ՝

Խնդրում ենք ձեր թարմացված ինքնակենսագրականը (CV) և թափուր պաշտոնին համապատասխան փորձի վերաբերյալ մանրամասն նամակն ուղարկել [email protected] և cc: [email protected]:

Դիմումների վերջնաժամկետը 2024 թվականի նոյեմբերի 14-ն է։ Հարցազրույցի կհրավիրվեն միայն առաջին փուլը հաղթահարած թեկնածուները:

    Դիմել օնլայն




    CV

    Նախորդ Ծրագրի համակարգողի պաշտոնի աշխատանքի հայտարարություն

    Copyright © 2024 | Coalition to Stop Violence against Women NGO | All Rights Reserved