Ծրագրի համառոտ նկարագիր՝
Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան փնտրում է ծրագրի ղեկավար՝ 3 տարի տևողությամբ՝ ԵՄ ֆինանսավորմամբ ծրագրի իրականացմանը աջակցելու համար: Ծրագրի նպատակն է պաշտպանել Հայաստանում բնակվող փախստականների, հատկապես՝ կանանց և խոցելի խմբերի իրավունքները՝ լուծելով հրատապ կարիքները և երկարաժամկետ մարտահրավերները՝ համայնքների զորեղացման, իրավաբանական աջակցության և պաշտպանական ծառայությունների միջոցով։ Ծրագիրը կկենտրոնանա նաև անվտանգ տարածքներ ստեղծելու և փախստականների համար մարդու իրավունքների պաշտպանական մեխանիզմներին հասանելիության բարելավման ուղղությամբ։
Հիմնական պարտականություններ՝
- Օժանդակել նախագծի հաղորդակցության ռազմավարության մշակմանն ու իրականացմանը՝ ապահովելով դրա համապատասխանությունը ծրագրի նպատակներին:
- Ստեղծել, խմբագրել և կառավարել բովանդակությունը հաղորդակցության առկա միջոցների համար, ներառյալ՝ սոցիալական մեդիան, կայքերը, լրատուները և մամլո հաղորդագրությունները:
- Աջակցել իրազեկման արշավների, հանրային միջոցառումների և ծրագրի հետ կապված ջատագովության միջոցառումների պլանավորմանը և իրականացմանը:
- Համագործակցաբար, ծրագրի թիմի հետ ապահովել հաղորդակցության հարթակներում հստակ և հետևողական հաղորդագրությունների տարածումը:
- Օժանդակել լրատվամիջոցների հետ հարաբերություններին, ներառյալ՝ լրատվական հաղորդագրությունների պատրաստումը, մամլո հաղորդագրությունները և հարցազրույցների համակարգումը:
- Մոնիտորինգ և վերլուծություն կատարել հաղորդակցական նախաձեռնությունների արդյունավետության վերաբերյալ՝ կազմակերպության ղեկավարությանը և ծրագրի թիմին պարբերաբար թարմացումներ և հաշվետվություններ ներկայացնելով:
- Մշակել բովանդակության օրացույցը և ապահովել հաղորդակցության նյութերի ժամանակին հրապարակումը:
- Աջակցել տեսողական նյութերին, ինչպիսիք են՝ ինֆոգրաֆիկաները, բրոշյուրները և շնորհանդեսները, ստեղծման հարցում:
- Օժանդակել ծրագրի առցանց ներկայության և հետևորդների ներգրավվածության կառավարմանը սոցիալական մեդիայի հարթակների միջոցով։
Որակավորումներ`
- Հաղորդակցության, հանրային կապերի կամ հարակից ոլորտում առնվազն 1-2 տարվա փորձ:
- Գրելու և խմբագրելու հմտություններ՝ գրավիչ և հստակ բովանդակություն ստեղծելու ունակությամբ:
- Սոցիալական մեդիայի կառավարման և թվային մարքեթինգային գործիքների օգտագործման փորձ:
- Շահույթ չհետապնդող կազմակերպությունների հաղորդակցության ռազմավարության մշակման փորձի առկայությունը առավելություն է:
- Գրաֆիկական դիզայնի հմտությունների (օրինակ՝ Canva, Adobe Photoshop) առկայություն:
- Գերազանց կազմակերպչական հմտություններ և մանրուքների հանդեպ ուշադրություն:
- Անգլերենի գերազանց իմացություն, հայերենի իմացությունը պարտադիր է։
Դիմելու ընթացակարգ՝
Խնդրում ենք ձեր թարմացված ինքնակենսագրականը (CV) և թափուր պաշտոնին համապատասխան փորձի վերաբերյալ մանրամասն նամակն ուղարկել [email protected] և cc: [email protected]:
Դիմումների վերջնաժամկետը 2024 թվականի նոյեմբերի 14-ն է։ Հարցազրույցի կհրավիրվեն միայն առաջին փուլը հաղթահարած թեկնածուները: