Կազմակերպությունը՝ «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա» ՀԿ, «Փինք» իրավապաշտպան ՀԿ
Ծառայության տեսակը` Վիզուալ նյութերի պատրաստում
Ծառայության տրամադրման ժամկետը՝ 1 ամիս (պայմանագրային)
Ծառայության տրամադրման վայրը՝ Երևան, Հայաստան
«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա» ՀԿ-ն և «Փինք» իրավապաշտպան ՀԿ-ն համատեղ իրականացվող ծրագրի շրջանակում փնտրում են անհատի կամ կազմակերպության՝ յոթ վիզուալ նյութեր պատրաստելու համար։ Հոլովակը պատրաստվելու է կազմակերպության կողմից տրամադրված բովանդակության և ուղերձների հիման վրա, որը ենթակա է փոփոխման՝ կազմակերպության հետ համաձայնեցնելուց հետո։ Թեման զուգընկերային բռնության մասին իրազեկումը և կանխարգելումն է։
Գրաֆիկ դիզայնի փորձ և կարողություններ ունեցող անձանց և կազմակերպություններին խնդրում ենք մինչև մարտի 15-ը նամակ ուղարկել [email protected] հասցեին՝ նշելով.
– դիմողի տվյալները,
– առնվազն 3 նմանատիպ աշխատանքների հղումներ,
– 7 վիզուալ նյութ պատրաստելու համար գնային առաջարկը,
– աշխատանքի կատարման ժամկետները։
Նամակի վերնագրում հարկավոր է նշել՝ «Վիզուալ նյութերի պատրաստում»։
Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք գրել նշված էլ․ հասցեին կամ զանգահարել 060-37-72-77 համարով։
Դիմողների համար առանցքային առաջնահերթություն է հանդուրժողականությունը և խտրականության բացառումը, հարգանքը մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ: