Մանկական ներքնազգեստի / մանկական անկողնային պարագաների/խոհանոցային սպասքի մատակարարման բաց մրցույթ

Հունիս 12, 2022

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա»  հասարակական կազմակերպությունը հայտարարում է մանկական ներքնազգեստի, մանկական անկողնային պարագաների և խոհանոցային սպասքի մատակարարման բաց մրցույթ:

Ապրանքների մատակարարումը կատարվելու է  2022 թվականի հունվար – փետրվար ամիսների ընթացքում։

Մրցույթին մասնակցության պայմաններն են՝

  • Մրցույթին կարող են մասնակցել բոլոր իրավասու և համապատասխան գործունեություն ծավալող կազմակերպություններ, որոնք գրանցված են ՀՀ-ում։
  • Կազմակերպությունները կարող են հայտ ներկայացնել ինչպես ցուցակում ներկայացված ամբողջ ապրանքների մատակարարման համար, այնպես էլ անհրաժեշտ ապրանքների մասնակի մատակարարման համար՝ կախված կազմակերպության գործունեության ոլորտից։
  • Լրացման հայտադիմումը և անհրաժեշտ ապրանքների ցանկը կարող եք գտնել այստեղ։
  • Գները հարկավոր է ներկայացել առանց ԱԱՀ, ինչպես նաև՝ ըստ մատակարարման քանակի։

Մրցույթին դիմելու վերջնաժամկետ՝ 2022 թվականի հունվարի 19, 18։00։

Կից ներկայացված ցանկի համար գնային առաջարկները պետք է ուղարկվեն ինչպես Excel ֆորմատով, այնպես էլ սկանավորված տարբերակով՝ լրացված, ստորագրված և կնքված կազմակերպության կողմից, հետևյալ էլ. հասցեով՝ [email protected]: Թերի լրացված կամ նշված ժամանակից ուշ ներկայացված հայտերը չեն դիտարկվելու։ Մրցութի արդյունքում ընտրված մատակարարի հետ կնքվելու է պայմանագիր, որի արժեքները չեն ներառելու ԱԱՀ։

«Կին իրավապաշտպանները քայլեր են ձեռնարկում Հայաստանում գենդերային բռնության դեմ» (2020-2022 թթ) ծրագիրն իրականացվում է Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի կողմից Եվրոպական միության ֆինանսավորմամբ։

Նախորդ Հայտարարություն՝ ոստիկանական բռնությունների վերաբերյալ

Copyright © 2024 | Coalition to Stop Violence against Women NGO | All Rights Reserved