Կայքի պատրաստման մրցույթ

Հունիս 11, 2019

Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան համագործակցության է հրավիրում մասնագետների և կազմակերպությունների՝ կազմակերպության վեբ կայքի թարմացման և ընտանեկան բռնության դեպքերի հարթակի բարելավման համար։

Մասնագետը/կազմակերպությունը պատասխանատու է իրականացնել ստորև նշված աշխատանքները՝

  • թարմացնել կայքի ներկայիս նախագիծը,
  • մշակել կայքի նոր դիզայնը,
  • ծրագրավորել և թեստավորել կայքի նոր տարբերակը,
  • ուժեղացնել կայքի պաշտպանական մեխանիզմները,
  • ներկայացնել և ուսուցանել կայքի կառավարման համակարգը,
  • իրականացնել կայքի սպասարկման նախնական աշխատանքները,
  • բարելավել ընտանեկան բռնության դեպքերի արխիվացման հարթակը,
  • այլ աշխատանքներ՝ ըստ անհրաժեշտության։

 

Դիմելու ընթացակարգը՝

Խնդրում ենք ուղարկել ձեր կարճ ինքնակենսագրականը (CV) (կազմակերպության դեպքում՝ ամփոփ նկարագիրը կամ կայքի հղումը) և կատարած աշխատանքների պորտֆոլիոն [email protected] էլ. հասցեին՝ նամակի վերնագրում գրելով  «Կոալիցիայի կայքի պատրաստում»: Անհրաժեշտ փաստաթղթերն ուղարկել ոչ ուշ, քան 2019 թ հունիսի 18-ը։

Հաշվի առնելով դիմումների քանակը՝ կազմակերպությունը կապ կհաստատի միայն հարցազրույցի փուլ անցած դիմողների հետ:

Աշխատանքի դիմողների համար առանցքային առաջնահերթություն է մասնագիտական փորձը և հարգանքը մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ: Աշխատանքը հարմար է հաշմանդամություն ունեցող անձանց համար:

Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան 10 հասարակական կազմակերպությունների միավորում է, որի առաքելությունն է համատեղ ջանքերով նպաստել կանանց նկատմամբ բռնության նվազմանը և պաշտպանության մեխանիզմների ամրապնդմանը։

Նախորդ Ատելության նոր ալիք Լարա Ահորոնեանի դեմ

Copyright © 2024 | Coalition to Stop Violence against Women NGO | All Rights Reserved