Կանանց պայքարը՝ հանուն խտրականությունից և անհավասար վերաբերմունքից զերծ դատաքննության

Հունվար 12, 2017

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան» հրավիրում է Ձեզ մասնակցելու «Կանանց պայքարը՝ հանուն խտրականությունից և անհավասար վերաբերմունքից զերծ դատաքննության»թեմայով կլոր սեղանին, որը տեղի կունենա հունվարի 19-ին, ժամը՝ 12:00-ին, Կոնգրես հյուրանոցի Բոլլ Ռում դահլիճում (հասցեն՝ ք. Երևան, Իտալիայի 1): Կլոր սեղանի ընթացքում կցուցադրվի ֆիլմ և կներկայացվի հետազոտություն, որից հետո տեղի կունենա քննարկում: Կլոր սեղանին մասնակցելու հրավերներ են ուղարկվել ՀՀ կառավարության, ՀՀ ԱԺ ներկայացուցիչներին, ՀՀ ոստիկանության և ՀՀ քննչական կոմիտեի, միջազգային ներկայացուցչություններին:

Օրակարգ

12:00 – Գրանցում
12:15 – Բացման խոսք և խնդրի ներկայացում (Զարուհի Հովհաննիսյան – ԸԿՆԲ Կոալիցիա)
12:30 – Դատաիրավական համակարգում կանանց հանդեպ խտրականության մասին պատմող ֆիլմի ներկայացում (Թեհմինե Ենոքյան- Ֆիլմի հեղինակ)
12:45 – Դատաիրավական համակարգում կանանց հանդեպ խտրականաության մասին պատմող ֆիլմի ցուցադրում
13:45 – «Դատաիրավական համակարգում կանանց նկատմամբ խտրականությունը» զեկույցի ներկայացում  (Մարիա Աբրահամյան- զեկույցի հեղինակ)
14:15 – Քննարկում

Նախորդ Ընտանեկան բռնության արդյունքում տուժած երեխան

Copyright © 2024 | Coalition to Stop Violence against Women NGO | All Rights Reserved