Հետազոտության նպատակը | Իրականացնել համապարփակ ուսումնասիրություն «Կանանց և տղամարդկանց միջև հավասար իրավունքների և հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ օրենքի մշակման ու ընդունման ընթացքի, բովանդակության և կիրարկման վերաբերյալ: |
Ակնկալվող փորձագետներ | Իրավաբան և սոցիոլոգ |
Գործատու | Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա |
Հետազոտության տևողություն | Ապրիլ 1 – հունիս 30, 2017 |
Դիմումների վերջնաժամկետ | Մարտի 22, 2017 |
Հետազոտության նպատակների ներկայացում
Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի օժանդակությամբ իրականացնում է «Պայքար գենդերային բռնության դեմ Հայաստանում՝ իրազեկվածության բարձրացման և ջատագովության միջոցով» ծրագիրը: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել համապարփակ հետազոտություն «Կանանց և տղամարդկանց միջև հավասար իրավունքների և հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ օրենքի վերաբերյալ:
Հետազոտությունը բաղկացած է լինելու երեք հատվածից՝
- օրենքի մշակման ու ընդունման ընթացքի, օրենքը մշակող մարմինների աշխատանքի, օրենքի ընդունմանն ընդդիմացող խմբերի, օրենքի ընդունման շուրջ հանրության արձագանքի, ինչպես նաև քաղաքացիական հասարակության և պետության դիրքորոշումների ու գործողությունների ուսումնասիրություն
- օրենքի բովանդակության տեքստային վերլուծություն, համեմատություն միջազգային պրակտիկայի տեսանկյունից
- օրենքի կիրարկման, կիրառելիության և արդյունավետության ուսումնասիրություն:
Ակնկալվում է, որ հետազոտական աշխատանքներում ներգրավված է լինելու մեկ իրավաբան և մեկ սոցիոլոգ, ովքեր աշխատելու են թիմով:
Պահանջվող որակավորումներ և հմտություններ
- Սոցիոլոգի, իրավաբանի կամ հարակից գիտությունների մագիստրոսի աստիճան
- Հետազոտություններ իրականացնելու և վերլուծելու փորձ
- Նվազագույնը երեք տարվա աշխատանքային փորձ մարդու իրավունքների ոլորտում
- Հարցազրույցներ վարելու և տվյալներ հավաքագրելու հմտություններ
- Վերլուծական և հետազոտական կարողություններ ու հմտություններ
- Հայերենի գերազանց իմացություն
- Տարբեր կառույցների հետ հաղորդակցման գերազանց հմտություններ
- Ինչպես անհատական, այնպես էլ թիմային աշխատելու հմտություններ
- Պատրաստակամություն և կարողություն արդյունավետ և ճկուն աշխատելու
- Հայաստանում կանանց իրավունքների ոլորտում առկա հիմնահարցերի իմացություն:
Դիմելու ընթացակարգ
Ուղարկեք Ձեր CV-ն, կատարված հետազոտությունների կամ հոդվածների օրինակները և երկու կոնտակտային անձանց տվյալներ [email protected] հասցեին՝ նամակի վերնագրում նշելով այն հաստիքի անվանումը, որի համար դիմում եք:
Դիմումների վերջնաժամկետը մարտի 22-ն է: Ուշացած դիմումները չեն քննարկվի: Հաշվի առնելով դիմումների քանակը՝ կազմակերպությունը կապ կհաստատի միայն հարցազրույցի փուլ անցած դիմողների հետ: