«Արի՛, միացրու՛ քո լույսը» միջոցառում դեկտեմբերի 10-ին

Նոյեմբեր 25, 2024

📌  Սիրով հրավիրում ենք «Արի՛, միացրու՛ քո լույսը» միջոցառմանը:

Եկե՛ք միասին կիսենք այս տարածքը մեզ ծանոթ ու անծանոթ մարդկանց հետ, ովքեր կիսում են զորակցման ու ինքներս մեր ուժերին հավատալու գաղափարները, գնահատում են փոփոխության մեր անցած ուղին։
Գունավոր ծրարի մեջ դրե՛ք Ձեր ցանկությունը, պատմությունը կամ ուղերձը՝ որպես փոփոխության անձնական և հավաքական խորհրդանիշ
Ժամը 17:00-ին՝ մթնշաղին, մենք կվառենք ծառերի լույսերը՝ ի նշան գենդերային բռնության դեմ համերաշխության և մեր, մեր հարազատների ու աշխարհի հետ խաղաղություն հաստատելու ձգտման։

Մենք հավաքվում ենք նշելու անհատի պատմություն կերտելու կարողությունը: Սա Կոալիցիայի համոզմունքն է, որը հաճախ միայնակ է առերեսվել կանանց նկատմամբ բռնությունը պարուրող լռության հետ։
«Երգել ուզեցի՝ ասին չգիտես.
Երգեր հյուսեցի՝ լռի՛ր, աղջիկ ես.
Բայց երբ բիրտ կյանքում
Ես ցավերգ դարձա,
Ամենքի կրծքում
Ես տեղ ունեցա… »
— Շուշանիկ Կուրղինյան

Միջոցառման մանրամասները՝

📍Վայր՝ Միսաք Մանուշյանի այգի՝ Դիանա Աբգարի այգու դիմաց
📅 Ամսաթիվ՝ 10 դեկտեմբերի, 2024 թ.
🕔 Ժամ՝ Երևանի ժամանակով 17:00-ին
🫔 Հյուրասիրություն՝ Տաք խմիչքներ և սնեքեր
🔈 Մուտք՝ Բաց հասարակության համար

Նշում․ Սա հանրային միջոցառում է, որը կազմակերպվել է Եվրոպական Միության ֆինանսական աջակցությամբ։ Այս հանրային միջոցառման ընթացքում կատարված ֆոտո և վիդեո նկարահանումերը կարող են օգտագործվել ԵՄ պատվիրակության և Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի կողմից՝ կայքում, սոցիալական ցանցերում, հրապարակումերում կամ հեռարձակմամբ:

Նախորդ Կոտրել են Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի Facebook-յան էջը

Copyright © 2024 | Coalition to Stop Violence against Women NGO | All Rights Reserved