📌 Սիրով հրավիրում ենք «Արի՛ կարելու պատմության քո պատառը» միջոցառմանը:
Կան պայքարներ՝ առանց զենքի,
Խիզախություն՝ առանց հուշի։
Ու մորից մայր, կնոջից կին,
Մենք անցել ենք երկար ուղի։
Մինչ վահաններն առյուծներին տեղ են տվել առանց խոսքի,
Տատիկի վերմակն իր թելերում մեզ տվել է անսահման սեր։
Դե վեր կացեք, եկեք այգի,
Եկեք, բերեք մի կտոր սեր,
Ու թող հյուսվող վերմակի մեջ
Մեզ այն տանի դեպ նոր պայքար ու վեր։
Մենք հավաքվում ենք նշելու անհատի պատմություն կերտելու կարողությունը:
Սա Կոալիցիայի համոզմունքն է, որը հաճախ միայնակ է առերեսվել կանանց նկատմամբ բռնությունը պարուրող լռության հետ։
Միջոցառման մանրամասները՝
Տնից Ձեզ հետ բերեք մի փոքր կտոր հյուսվածք, որը կցանկանաք միահյուսել մյուս կտորներին։ Կոալիցիան այդ համահյուսվածքը կդարձնի իր պայքարի խորհրդանիշը։
Միջոցառման մանրամասները՝
📍Վայր՝ Միսաք Մանուշյանի այգի՝ Դիանա Աբգարի այգու դիմաց
📅 Ամսաթիվ՝ 10 դեկտեմբերի, 2024 թ.
🕔 Ժամ՝ Երևանի ժամանակով 17:00-ին
🫔 Հյուրասիրություն՝ Տաք խմիչքներ և սնեքեր
🔈 Մուտք՝ Բաց հասարակության համար
📌Նշում․ Սա հանրային միջոցառում է, որը կազմակերպվել է Եվրոպական Միության ֆինանսական աջակցությամբ։ Այս հանրային միջոցառման ընթացքում կատարված ֆոտո և վիդեո նկարահանումերը կարող են օգտագործվել ԵՄ պատվիրակության և Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի կողմից՝ կայքում, սոցիալական ցանցերում, հրապարակումերում կամ հեռարձակմամբ։